Ինչպես հայտնի է, քաղաքական գործիչների գրառումները սոցիալական կայքերում առաջացնում են ոչ պաշտոնական «քաղաքական բում»: Մայիսի 18-ին Բարաք Օբաման դարձել է «Թվիթեր»-ի օգտատեր, և մի քանի օրվա ընթացքում նրա հետևորդ է դարձել ավելի քան 1,5 միլիոն մարդ: Օգտվելով առիթից՝ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը բավականին «սուր» մեկնաբանություն է թողել վերջինիս էջում:

«Թվիթեր»-ում Բարաք Օբամայի անունն է @POTUS (President of the United States – Միացյալ նահանգների նախագահ).

«Բարև՛ «Թվիթեր», սա Բարաք Օբաման է: Կատակ չեմ անում: Վեց տարի անց ինձ վերջապես տվեցին իմ սեփական էջը «Թվիթեր»-ում»,- գրել է ամերիկյան ներկայիս լիդերն իր հրապարակման մեջ:

Շուտով նրա միկրոբլոգում մեկնաբանություն է թողել ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնը: Նա հարցրել է Օբամային, թե ինչ լինելու իր «Թվիթերի» հետ այն բանից հետո, երբ նա կլքի «Սպիտակ տունը»:

«Բարի՛ գալուստ «Թվիթեր,@POTUS: Մեկ հարց, ձեր ծածկանունը (nickname) կմնա «Սպիտակ տանը»: Իր հարցի հետ միասին նա դրել է նաև հետևյալ հեշթեգը՝ #askingforafriend (հարցնում եմ ընկերոջս համար) ՝ նկատի ունենալով իր կնոջ՝ Հիլարի Քլինթոնի ապագա նախագահությունը»:

«Լավ հարց է,@billclinton, այս ծածկանունն իրոք կապված է «Սպիտակ տան» հետ: Ի դեպ, իսկ չգիտե՞ս ինչ-որ մեկին, ում պետք կգա @FLOTUS (First Lady Of the United States - Միացյալ նահանգների առաջին տիկին) ծածկանունը»- կատակել է Օբաման: