Ջրի կարևոր լինելը կյանքում բոլորին է հայտնի: Ոչ ոք չի կարող ապրել առանց ջրի նույնիսկ երեք օր: 

Մարմնում ջրի սակավության ազդանշան կարող է լինել աղեստամոքային տրակտը: Ոչ մի դեղահաբ չի կարող կանխել ջրազրկումը: Եթե անձը դեռ չի նկատել ջրազրկումը և շարունակում է նույն կերպ, ապա դա կարող է հանգեցնել ստամոքսի և տասներկումատյա աղիքի բորբոքման, այդ թվում նաև ստամոքսի քաղցկեղի, աղիքային տրակտի, լյարդի և ենթաստամոքսային գեղձի բորբոքման:

Ջուրը օգնում է պահպանել մարմնի քաշը, արագացնել նյութափոխանակությունը և կարգավորել ախորժակը: Ջուրը նաև նվազեցնում է սովի զգացումը:

Երիկամները չեն կարող գործել առանց բավարար ջրի առկայության:

Կանայք, ովքեր խմում են ավելի քան հինգ բաժակ ջուր օրվա ընթացքում, ավելի քիչ հավանականություն կա, որ  նրանց մոտ սրտի կաթված կարող է լինել, քան նրանք, ովքեր խմում են պակաս, քան երկու բաժակ:

 Ջուրը ունի նաև պաշտպանիչ ազդեցությունը տղամարդկանց մոտ: Ոչ բոլոր հեղուկները նույն ազդեղությունն ունեն: Հեղուկները, ինչպիսիք են սուրճը, թեյը, հյութը, կաթը և ալկոհոլային խմիչքները, բարձրացնում են վտանգը սրտի կաթվածի: