Մի գործողություն, որը բոլորն են անում օրվա ընթացքում, բայց չգիտեն դրա ճիշտ եղանակը՝ ատամների մաքրումն է: Այն շփոթություններ, նաև հակադրություններ է առաջացնում մարդկանց մոտ:
Մարդկանց մի խումբը կարծում է, որ պետք է խոզանակել վերևից ներքև, մյուսները՝ ճիշտ հակառակը՝ ներքևից վերև:
Հետազոտության արդյունքները տարբեր են: Մասնագետների մի մասը կարծում է, որ օրական 2-3 անգամ պետք է խոզանակել, խոզանակը պահել 45˚ անկյան վրա: Իսկ մեկ այլ մասնագետների խումբ խորհուրդ է տալիս ուղղահայաց մաքրել ատամները: Մաքրման տևողությունը պետք է լինի 2-3 րոպե:
Նաև խորհուրդ է տրվում մաքրման ընթացքում կատարել փափուկ շարժումներ, դրանք զերծ կպահեն վնասվածքներից: Պետք է խոզանակը մաքրելու ընթացքում բռնել գրիչի նման՝ երկու մատով:
Փորձագետների համոզմամբ, գործընթացը մեկ րոպեից երկար պետք է տևի և օրական առնվազն երկու անգամ կրկնվի: