Փրկարար ծառայությունը մայիսի 19-ին, ժամը 19.52-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի թիվ 3 շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհարժեշտ է փրկարաների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ սանհանգույցում հայտնաբերել 1925 թ. ծնված Մ. Ք.-ի դին: