Վերջին տարիների պատերազմական իրադարձությունների պատճառով աշխարհի տարբեր երկրներում կործանվեցին բազմաթիվ արժեքավոր հնություններ։
Նմանատիպ մեծ ավերներից մեկը գոյություն է ունեցել Իրաքի Մուսուլ քաղաքում։ Այս թեման լուրջ մտահոգություն է առաջացրել հնագետների մոտ, որոնք երկար խորհրդակցությունների արդյունքում այն որոշման են հանգել, որ կարող են վերականգնել այդ արժեքները համակարգչային մի հայտագրով, ըստ որի կարող է աշխարհը այս մշակութային արժեքները դիտել համակարգիչներից։
Նրանք որոշել են հավաքել լուսանկարներ և վերածել 3D լուսանկարների, որով կարելի է բոլոր կողմերից դիտել հնության նմուշը։
Ցավոք սրտի, դա միայն մնում է համակարգիչներում, իրականում նրանք վերականգնելն անհնար է։