Վերջերս ավստրիալական քաղաքներից մեկի՝ Հոուլբերնի բնակիչները, արթնանալով, տեսան, որ իրենց քաղաքն ամբողջությամբ ծածկված է սարդերով, քանի որ երկնքից տեղացել էր սարդերի անձրև: Մարդիկ պազապես ապշած էին, քանի որ չէին կարողանում գտնել այդ տարօրինակ երևույթի բացատրությունը:
Պարզվեց, որ սա բավականին բնական երևույթ է: Սարդերը, լույս աշխարհ գալով, սկսում են սարդոստայններ գործել այնքան ժամանակ, քանի դեռ դրանք բավականաչափ մեծ չեն, որպեսզի քամին կարողանա տեղափոխել մի վայրից մյուսը: Հենց այս ճանապարհով էլ սարերը տեղափոխվում են մի տեղից մյուսը՝ հաստատվելով նոր վայրերում: