Ցանկացած հանցագործություն պետք է բացահայտվի, մեղավորները պետք է հայտնաբերվեն: Այսօր՝ մայիսի 20-ին,  լրագրողների հետ զրույցում իր կարծիքը հայտնեց Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը` ի պատասխան Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին որդուն առնչվող քրեական միջադեպի հարցին:

«Սակայն չպետք է սա տարվի անձնավորված, կարծում եմ` մամուլում կան դեպքեր, երբ շատ է անձնավորվում ցանկացած խնդիր , ես համաձայն եմ խնդրի հանրային քննարկումների հետ, և այն հանրային ուշադրության կենտրոնում պահելուն, բայց քննարկումը չպետք է ուղղորդիչ կամ կանխակալ լինի, եթե մենք թողել ենք, որ մեր իրավապահները դրանով զբաղվեն, թող զբաղվեն»,- ասաց Արմեն Աշոտյանը: