Այսօր ԱԺ-ում կառավարության ներկայացուցիչները պատասխանում են պատգամավորների հարցերին: 

«Մեր փնթիությունը մի կապեք կառավարության հետ, այս վարկային ծրագրի հետ: Մենք, այո փնթի ենք, ավտոմեքենաններից աղբը նետում ենք հենց փողոց, կանայք աղբը տնից դուրս են բերում ու ուր ասես թափում: Մենք փնթի ազգ ենք»,- «ՀՀ-ի և ՎԶԵԲ-ի միջև Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագրի քննարկման ժամանակ ասաց պատգամավոր Թևան Պողոսյանը: