Նշանավոր չեն ծնվում, այլ դառնում են: Պատմությունը լի է դեպքերով, երբ ապագա աստղերը ստիպված են եղել պայքարել իրենց գոյության համար և հոգալ իրենց օրվա ապրուստը: Նրանցից ոմանք ոչ միայն ժամանակին մնացել են առանց միջոցների, այլև ստիպված են եղել գիշերել դրսում:
Սեմ Ուորթինգտոն - մինչ «Ավատար» ֆիլմում նկարահանվելը և համաշխարհային ճանաչում ձեռք բերելը, Սեմն ապրում էր իր մեքենայի մեջ:
Դեփյվիդ Լեթերման - Մինչ հայտնի հեռուստահաղորդավար և երգիծաբան դառնալը, նա գիշերում էր բեռնատարում և հումորներ գրում հումորիստ Ջիմի Ուոքերի համար:
Քուրթ Քոբեյն - հանրահայտ «Նիրվանա» խմբի մենակատարը ստիպված էր գիշերել կամուրջների տակ:
Սիլվեսթեր Ստալոնե - տնից ստիպված դուրս գալուց հետո, Ստալոնեն մի քանի շաբաթ գիշերել է Նյու Յորքի կանգառներից մեկում
Հոլի Բերի - Հոլին եկել էր Նյու Յորք հայտնի դերասանուհի դառնալու համար: Երբ վերջինիս փողերը վերջացել էին, նա սկսեց գիշերել անտուն մարդկանց համար նախատեսված օթևաններում:
Ջեննիֆեր Լոպես - Լոպեսը մեծացել բավականին վատ թաղամասում: Երբ ծնողները դեմ դուր եկան արտիստ դառնալու նրա որոշմանը, վերջինս որոշ ժամանակ ստիպված էր ապրել ծանր պայմաններում:
Դենիել Քրեյգ - Ջեյմս Բոնդի ամենսիրված դերսասաններից մեկը ֆիլմերում առաջատար դերեր ստանալուց շատ առաջ իր ժամանակավոր բնակատեղին էր դարձրել Լոնդոնի այգիներից մեկը:
Ջիմ Քերի - երբ Ջիմի ընտանիքում ծանր ժամանակներ էին, նա աշխատել է և՛ որպես գիշերային պահակ, և որպես հավաքարար