Այսօր կառավարության ներկայացուցիչները ԱԺ-ում պատասխանում են պատգամավորների հարցերին: Թեժ քննարկման առարկա է հանդիսացել նաև «ՀԷՑ»-ին վերաբերվող հիմնախնդիրները՝ Տիգրան Ուրիխանյանի և նախարար Երվանդ Զախարյանի միջև:
Նշենք նաև, որ YerevanNews.am-ի հետ զրույցում ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, ՀՀ հանրային խորհրդի անդամ Հայկ Սարգսյանը ասաց,- «Անդրադարձը կլինի խիստ ցավագին, որովհետև ինքնին նման չափով բարձրացումը կբերի տնտեսությունում ինֆլյացիայի, գնաճի՝ ամենատարբեր ոլորտներում, որը հատկապես հասարակության անապահով շերտի համար ցավագին հետևանքներ կունենա»: