«Արտաշատում երեկ մեկնարկեց քաղաքապետի ընտրությունների քարոզարշավը: Երեկ «Ժամանակի» հետ զրույցում Արգամ Աբրահամյանը վստահեցրեց, որ ընտրություններին մասնակցելու է քաղաքակիրթ ձևով:

«Մենք բիրտ մեթոդների չենք դիմելու, արդար ընտրություն է լինելու... Որ ընտրակաշառք բաժանենք, դուք կիմանաք, նման մտադրություն չունենք»,- ասաց նա: Անդրադառնալով մյուս թեկնածուի՝ Գազի Հովոյի թեկնածությանը՝ Արգամ Աբրահամյանն ասաց, որ նրան մրցակից է համարում: «Ով որ մասնակցում է, բոլորին էլ մրցակից եմ համարում»,- ասաց նա հորեղբոր՝ Ջոնիկ Աբրահամյանի հուշումից հետո»,- գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: