«Անդրադառնալով վերջին զանգի կապակցությամբ դպրոցներում իրականացվող դրամահավաքին՝ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ասել է, թե իրենք, օրինակ, իրենց վերջիս զանգի համար 1992-ին հավաքել են 15 հազարական դրամ:
«ՉԻ» - Լավ են արել իհարկե: Պարզապես պրն Աշոտյանը երևի տեղյակ չէ, որ հայկական դրամը շրջանառության մեջ է մտել 1993-ի նոյեմբերին, և իրենք չէին կարող դրանից մեկուկես տարի առաջ վերջին զանզի համար դրամ հավաքել: 15 հազարական ռուբլի նույնպես չէին կարող հավաքել, որովհետև ռուբլին, ճիշտ է, արդեն փոքր-ինչ արժեզրկվել էր, բայց ամեն դեպքում՝ 1992թ. մայիսին միջին աշխատավարձերը դեռ 300-400 ռուբլու սահմաններում էին:
Մի խոսքով՝ Արմեն Աշոտյանն ուղղակի պատահական թիվ է ասել: Այսինքն՝ վարվել է մոտավորապես այնպես, ինչպես «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ղեկավարությունը, հետևաբար՝ շատ հանգիստ կարող է բարձր պաշտոն զբաղեցնել այդ հիմնարկում: Այլ հարց է, որ հիմնարկը ռուսական է, ուստի շատ ավելի հավանական է, որ պրն Աշոտյանին սպասում է Կենտրոնական ընտրական հանձնաժոդովի նախագահի պաշտոնը: Այնտեղ նույնպես բարձր է գնահատվում անկապ թվեր «կրակելու» հմտությունը»,- գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: