Այսօր՝ մայիսի 21-ին ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանին ծաղրուծանակի ենթարկելու մեջ մեղադրվող Արշակ Մարտիրոսյանը, ճանաչվեց մեղավոր ու դատապարտվեց 2 ամսվա կալանքի, որը համաձայն ՔՕ 70-րդ հոդվածի պայմանականորեն չի կիրառվի։ Սահմանվել է նաև փորձաշրջան 1 տարի ժամկետով և վերահսկողությունը հանձնվել է զորամասի համապատասխան բաժնի ստորաբաժանմանը։

Դատավճիռը կայացվել է Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից՝ կիրառելով արագացված դատավարության կարգ։