Արարատի մարզի թիվ 17/05 ընտրատեղամասում ՀՀ նախագահի թեկնածու Ր.Հովհաննիսյանի օգտին քվեարկած քվեաթերթիկների պարկում առկա է 432 քվեաթերթիկ, որից 421-ն է քվեարկվել Ր.Հովհաննիսյանի օգտին: Ինչպես ցույց տվեց Հատուկ քննչական ծառայությունում անցկացվող ընտրատեղամասի ընտրական փաստաթղթերի զննությունը, Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին քվեաթերթիկների պարկում են հայտնվել նաև ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին քվեարկված 5 քվեաթերթիկ, ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի օգտին քվեարկված 1 քվեաթերթիկ, իսկ 5 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել, քանի որ քվեարկությունը կատարվել է ոչ սահմանված ձևով,-գրում է Փաստինֆոն:
Այս պահին ՀՔԾ-ում կատարվում է հօգուտ Սերժ Սարգսյանի քվեաթերթիկների ծրարի զննությունը: