Հայաստանում ստեղծված աղետալի վիճակի մասին ահազանգում է անգամ պաշտոնական վիճակագրությունը: Այս մասին գրում է «Ժողովուրդ»-ը:

Երեկ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2012թ. հունվար-դեկտեմբերին» խորագրով զեկույցը, որտեղ ներկայացված տվյալները պարզապես մտահոգիչ փաստեր են արձանագրում: Ընդ որում, մտահոգիչ իրավիճակը ՀՀ-ում տիրում է արդեն 5 տարի շարունակ: Հատկապես ժողովրդագրության ոլորտում Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին հետևողական հետընթաց է գրանցվել:
Ըստ ԱՎԾ տվյալների` 2012թ.-ին ծնունդների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 2.3 տոկոսով. 2012թ. ՀՀ-ում ծնվել է 42 հազար 333 երեխա, 2011 թ` 43 հազար 340-ը, այսինքն` 2012թ.-ին 1007-ով պակաս: Նվազել է նաև բնական հավելաճը, ըստ պաշտոնական վիճակագրության`այն 2012թ. կազմել է 14 հազար 819, 2011 թ` 15 հազար 377: 
Հայաստանում նախորդ տարի նվազել է նաև ամուսնությունների թվաքանակը. 2012թ. գրանցվել է 19 հազար 63 ամուսնություն'2011թ. 19 հազար 706-ի փոխարեն: Աճել է ամուսնալուծությունների թիվը: Ժողովրդագրական այս ցուցանիշներում կարևորը, թերևս, ծնելիության ու բնական հավելաճի թիվն է, որը, սակայն, հետևողականորեն նվազում է: «Ընդ որում, եթե այս տվյալները համադրում ենք Հայաստանից մեկնած ու չվերադարձածների, այսինքն` արտագաղթածների տվյալների հետ, ապա իրավիճակը, իրոք, մտահոգիչ է