Մայիսի 10-ին, ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ «որովայնի առաջային պատի և ձախ նախաբազկի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1991 թ. ծնված Հայկազ Մ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Նա հիվանդանոցում հայտնել էր, որ վնասվածքներն ստացել է Նոր-Արեշում` դանակահարություն հետևանքով:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված օրը, ժամը 22.30-ին, Արցախի փողոցի թիվ 1 հասցեի մոտ, վիճաբանության ժամանակ, Հայկազ Մ.-ին դանակով հարվածել և վնասվածքները պատճառել է 1989 թ. ծնված Վահան Խ.-ն:
Վերջինս ներկայացել է բաժին և տվել բացատրություն:
Կատարվում է քննություն: