Արարատի մարզի թիվ 17/05 ընտրական տեղամասի քվեաթերթիկների վերահաշվարկի արդյունքում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին քվեարկած քվեաթերթիկների պարկում արձանագրվեց 829 քվեաթերթիկի առկայություն: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում անցկացվող քվեաթերթիկների և այլ ընտրական փաստաթղթերի զննությամբ պարզվեց, որ 829 քվեաթերթիկներից 1-ի՝ ստորին աջ հատվածը պատռված է, պատռված մասը բացակայում է և հնարավոր չէ որոշել, թե ում օգտին է այն քվեարկվել: Այսպիսով՝ Ս. Սարգսյանի օգտին քվեարկած քվեաթերթիկների պարկում առկա են 828 սահմանված նմուշի և հօգուտ Ս. Սարգսյանի քվեարկված քվեաթերթիկներ,-գրում է Փաստինֆոն: Ըստ անվավեր քվեաթերթիկների ծրարի զննության արդյունքների՝ թեև ծրարի վրա նշվում է, որ դրանցում առկա են 35 անվավեր քվեաթերթիկներ, սակայն ծրարում գտնվում էր միայն 34 ոչ սահմանված նմուշի, ոչ սահմանված նշումներով ու ջնջումներով անվավեր քվեաթերթիկներ: