«Չելսին» մասնագիտացված ֆուտբոլային ակումբ է Լոնդոնի արևմուտքից, որը հանդես է գալիս անգլիական Պրեմիեր Լիգայում։
Ակումբը հիմնադրվել է 1905 թվականի մարտի 10-ին և իր պատմության մեծ մասը անց է կացրել Անգլիայի բարձրագույն դիվիզիոնում։
Ակումբի առաջին խոշոր հաջողությունը 1954-55 մրցաշրջանն էր, երբ նրանք հաղթեցին իրենց առաջին առաջնությունը։ «Թոշակառուները» հաղթել են մի քանի առաջնություններում 1960-ական և 1970-ականներին, սակայն դրանից հետո խոշոր հաղթանակներ չի ունեցել, մինչև 1997 թ.։
Վերջին տասնամյակը եղել է «Չելսիի» ամենահաջողակ շրջանը նրա պատմության մեջ, որը երբեմն անվանում են Աբրամովիչի դարաշրջան։ Այս տասնամյակում Չելսին հաղթել է Պրեմիեր լիգայի 2005, 2006 և 2010 մրցաշրջանները, և առաջին անգամ հասել Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ, որտեղ սակայն տասնմեկ մետրանոցներով պարտություն են կրել «Մանչեսթեր Յունայթեդ»-ից։ Սակայն դա չխանգարեց ակումբին 2012 թվականին հաղթել Չեմպիոնների Լիգան, իսկ 2013 թվականին՝ նաև Եվրոպայի Լիգան։
Չնայած իրենց անվանը, ակումբը Լոնդոնի Չելսի թաղամասից չէ, այլ նրան հարևան Ֆուլհեմ թաղամասից։
Ակումբի մարզադաշտն է «Սթեմֆորդ Բրիջը», որը կարող է տեղավորել մինչև 42.000 հանդիսական։
Չելսիի համազգեստի գույներն են՝ արքայական կապույտ վերնաշապիկ ու շորտեր, սպիտակ գուլպաներ։ Այս համադրությունն օգտագործվում է սկսած 1960 թվականից։ Ակումբի լոգոն փոփոխվել է մի քանի անգամ, որպեսզի ավելի արդիական լինի, իսկ ընթացիկ լոգոն, որի վրա պատկերված է առյուծ՝ ձեռքը գավազան, ընդունվել է 1950-ականներին։
Ակումբը՝ մարզադաշտ այցելուների միջին թվաքանակով, ունի հինգերորոդ ցուցանիշը անգլիական ֆուտբոլում։