Նկարիչ Շոն Յորոն ստեղծում է զարմանալի գերրական պատկերներ: Նրա արվեստի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ վեջինիս նկարելիս անհրաժեշտ է լինում ոչ թե աստիճան կամ հենակ կտավի համար, այլ սերֆինգի տախտակ և թիեր, քանի որ իր նկարները նա նկարում է ջրամբարների պատերին: Դրանք կանայք են, ովքեր ասես լողում են ջրում: Նկարներն այնքան իրական են, որ հեռվից դրանք թվում են կենդանի:

Իր նկարների համար նկարիչն օգտագործում է ջրակայուն ակրիլային ներկեր: