Մայիսի 23-ին ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տոնական մթնոլորտ էր: Վարժարանի շրջանավարտների համար հնչեց «Վերջին զանգը»: Տոնական օրը կրթօջախում հյուրընկալվել էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, այլ հյուրեր, ծնողներ:
Վաղ առավոտից մոնթեականները տոնական հանդերձանքով վարժարանի շարահրապարակում էին: Օրը լի էր հույզերով և հիշարժան պահերով: Հնչեցին մաղթանքի, գոտեպնդման խոսքեր ու բարեմաղթանքներ: Կյանքի բարդ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու հմտություն, զինվորական կարգապահություն, իսկ ամենակարևորըª միասնական ուժերով հասնել առավելագույնին. վարժարանի սաներն այսպես են բնութագրում իրենց ուսումնառության տարիները: Եվ ահա ապագա զինվորներ ու սպաներ կրթող դարբնոցի շրջանավարտների համար մեկնարկում է կյանքի նոր ուղին` նոր փորձություններով ու մարտահրավերներով:
Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ վարժարանի պետ, գնդապետ Վիտալի Ոսկանյանը, ով, կարևորելով ռազմամարզական կրթության դերը, նշեց, որ վարժարանում ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները կօգնեն մոնթեականներին արժանապատվորեն հաղթահարել կյանքի ցանկացած դժվարություն:
Շնորհավորելով մոնթեականներին ուսումնառության կապակցությամբ` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հավաստիացրեց, որ նախարարությունը մշտապես ուշադրության ներքո է պահում վարժարանի սաների կրթական մակարդակը: Վարժարան, որն իր ձևաչափով լավագույններից մեկն է Հայաստանում:
Իր ելույթում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ջերմորեն ողջունելով և շնորհավորելով ներկաներին, նշեց, որ վարժարանի սաները մշտապես ցուցաբերում են բարձր առաջադիմություն ու հետաքրքրություն իրենց ընտրած մասնագիտության նկատմամբ: Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ վարժարանն ավարտած մոնթեականների մեծամասնությունն արդեն որպես սպա ծառայում են զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում և աչքի են ընկնում մասնագիտական բարձր պատրաստվածությամբ և հմտություններով:
Վարժարանի վերջին զանգը, անշուշտ, տարբերվեց հանրակրթական մյուս կրթօջախներում անցկացված նմանօրինակ արարողություններից: Մոնթեականները ցուցադրեցին վարժարանում ուսանելու տարիներին յուրացրած ձեռնամարտի հնարքներ, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվելու իրենց ունակությունները:
Վերջին զանգը հնչել է նաև «Փոքր Մհեր» կրթահամալիրի ավարտական դասարանի շրջանավարտների համար։ Հանդիսավոր արարողությանը մայիսի 22-ին մասնակցել և կրթահամալիրի սաներին բարեմաղթանքի խոսքեր են ուղղել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, կրթահամալիրի պետ, գնդապետ Արա Մուրադյանը, բարձրաստիճան զինվորականներ։ Դիմելով կրթահամալիրի շրջանավարտներին և դեռևս ուսանող սաներին՝ Արա Նազարյանը հորդորել է լինել հարգալից, կարգապահ և ուսումնատենչ, մաղթել է կանաչ ու հարթ ճանապարհ։
Շնորհավորական խոսքերին հաջորդել է կրթօջախի սաների հրաժեշտի միջոցառումը, որի շրջանակում նրանք երախտագիտության խոսքեր ուղղեցին կրթահամալիրի մանկավարժական և ղեկավար կազմերին։ Հանդիսավոր արարողությունը եզրափակվել է կրթահամալիրի սաների ձեռնամարտի խմբերի, «Կարիճներ» հատուկ նշանակության ջոկի ցուցադրական ելույթներով:



 
										
										 
										
										 
										
										 
													 
													 
													 
													 
													 
													 
													 
													 
													 
											






 
		 
								 Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
										Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
				 
								 
								 
								 Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
										Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					