Բոլորին է հայտնի կիտրոնի օգտակար հատկությունները: Սակայն չարաշահումն էլ կարող է մի շարք խնդիրների պատճառ դառնալ: 

Կիտրոնի հյութը գոլ ջրի հետ օգտակար է աղիների, մարսողության, նյութափոխանակության համար: Յուրաքանչյուր առավոտ այդ խառնուրդի օգտագործումը կբերի սպասված արդյունքին:

Կիտրոնի հյութը օգտակար է նաև մազերի փայլի համար: Այն ամրություն և փարթամություն է տալիս մազերին:

Աղի և կիտրոնի հյութի միասնությունը հեռացնում է ժանգը: Օգտակար է նաև մաշկի մի շարք թերությունների դեմ պայքարելու համար, ինչպիսիք են՝ բծերը, կնճիռները, նույնիսկ ցաները:

Այն մարդիկ, ովքեր ցանկանում են նիհարել, կարող են օգտագործել կիտրոն, որը կմարի ուտելու ցանկությունը և պատճառ կդառնա մի քանի կիլոգրամ քաշի կորստի: Այն նաև հանգստացնում է նյարդերը, լարվածությունը:

Կիտրոնը լավ միջոց է նաև միջատներից ազատվելու համար: