Մայիսի 24-ին, ժամը 12.41-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Հարսնաքար հյուրանոցային համալիրի մոտակայքում, կամրջի տակ, ոչ սթափ քաղաքացի է ընկել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՋՋ-ի օպերատիվ խումբը:
Ջրափրկարարները 1938թ. ծնված Հ. Թ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս տեղափոխվել է Սևան քաղաքի ԲԿ:
Բժիշկները Հ. Թ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար:


