Կրասնոդարում ձերբակալել են «օրենքով գող» Կոբա Ձիձիշվիլիին: Գրում է Rosbalt-ը:
Նրան կասկածում են ՌԴ տարածքում մի շարք ծանր հանցագործություններ իրագործելու մեջ: Բացի այդ, նա վերահսկում էր Ռոստովի և Կրասնոդարի շրջանների քրեական խմբավորումներին:
Ձերբակալումից հետո Կոբային հարցաքննեցին, որից հետո տեղափոխեցին մեկուսարան:
Կոբա Ձիձիշվիլին ծնվել է 1972 թվականին, Վրաստանում: Իր քրեական կյանքի ընթացքում, փորձել է հետևել «օրենքով գողերի» ավանդույթներին: 1997 թվականին ցանկացել է «օրենքով գող» կնքվել, սակայն թմրանյութերից կախվածության նպատճառով չի ստացվել: Նա «օրենքով գող» է կնքվել 2013 թվականի մարտի 23-ին: