Մայիսի 26-ին, ժամը 05.40-ին ՀՀ ՏԿԱԻՆ ՍՊԾ սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.390 և արևելյան երկայնության 46.440 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան), օջախի 10 կմ խորությամբ և 4,5 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6 բալ:
ԼՂՀ տարածքում ստորգետնյա ցնցումներ զգացվել են Մարտակերտ և Ասկերան քաղաքներում` 3 բալ ուժգնությամբ: