«Դուք այդ տեղեկատվությունը որպես աշխատակազմի ղեկավար ունեք, արդյո՞ք նման ծայրաստիճան վատ տնտեսական վիճակում դա այդքան ծայրահեղ անհրաժեշտություն էր, ամեն անգամ ամեն ինչի համար ասում եք՝ փող չկա, բայց նոր մեքենաների համար փող կա»,- այսօր ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը 2014 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանին՝ խոսելով ԱԺ նախագահի անվտանգության ծառայության երկու նոր ջիպերի մասին:
Ավելի վաղ Հրայր Թովմասյանը փորձել էր շրջանցել հարցը՝ պատասխանելով, թե գնվել է միայն մեկ մեքենա: Սակայն Մարուքյան համառ գտնվեց և հստակեցրեց, որ խոսքը ձմեռային ջիպի մասին չէ, այլ ԱԺ նախագահի անվտանգության 2 նոր մեքենաների մասին և ֆրակցիաների ղեկավարների համար նոր մեքենաների մասին:
«Դուք եք հաստատել բյուջեն, և բյուջեով նախատեսված են եղել բոլոր ծախսերը»,-ասաց Թովմասյանը՝ շեշտելով, թե ինքը միայն հաշվետվությունն է ներկայացնում: