ԱԺ-ն հերթական անգամ արհամարվեց` որոշ պառլամենտական քաղաքական ուժերի համար մնալով ինքնաարտահայտման և սեփական գաղափարա-պրոպագանդիստական ճամարտակությունները մատուցելու վայր: Այլապես նախօրեին ԱԺ-ում ՀՀ բյուջեի կատարողականի տարեկան հաշվետվությունը չէր անցնի պասիվ մթնոլորտում:
Հաճախ ընդդիմությունը դժգոհում է, ամենատարբեր առիթներով իր համար խոսելու հարթակ պահանջում, շատ հաճախ ենք լսում, թե ասենք Կառավարության հարցուպատասխանի ժամանակ չեն հասցնում հարցեր ուղղել գործադիրին, այնինչ բյուջեի նման կարևոր փաստաթղթի տարեկան հաշվետվությանը իրենց արմատական համարող քաղաքական ուժերը չէին մասնակցում: Քննարկումներին մասնակցում էին հիմնականում այն պատգամավորները, ովքեր աչքի են ընկնում իրենց պառլամենտական գործունեությամբ, և ակտիվ են ԱԺ բոլոր քառօրյաներին:
Բյուջեն այն կարևոր փաստաթուղթն է, որի քննարկումներին և հաշվետվություներին ԱԺ բոլոր խմբակցությունները ոչ միայն պետք է ներկա գտնվեն, այլև ամենայն մանրամասնությամբ` ԱԺ-ին ընձեռված վերահսկողական գործառնույթից օգտելով, ձևակերպեն իրենց եզրակացությունները` հանձնելով դրանք հասարակության դատին, փոխարենը Աժ քառօրյաները նրանք ամեն կերպ փորձում են վերածել թատերական փառատոնի կամ «Օսկարի» մրցանակաբաշխության:
Արմեն Հովասափյան-Facebook