Եթե մեծահասակներին ինչ-որ կերպ կարելի է հասկացնել, որ արագ սնունդը վնասակար է առողջությանը, ապա փորձեք նույնն անել երեխաների հետ, ովքեր ոչ մի առիթ բաց չեն թողնում ծնողներին համոզելու նման կերակուր գնելու համար:

Ամերիիկացի Ջորջ Պրիորան որոշեց անցկացնել հետաքրքիր և զվարճալի փորձ, որը, սակայն, այնքան էլ զվարճալի հետևանքներ չունեցավ: Ամեն օր նա ըմպում էր 10 շիշ «Կոկա-Կոլա»: Եվ ահա, թե ինչ տեղի ունեցավ արդյունքում...

Փորձից առաջ նա կշռում էր 168 ֆունտ, որը կազմում է մոտ 76,2 կգ:

Ամեն մի նոր օր կշեռքի սլաքը ցույց էր տալիս ավելի մեծ թիվ:

Քաշը, ասես, ավելանում էր ոչ թե օրերով, այլ ժամերով:

Սակայն, չնայած այս ամեն ինչին, Ջորջը շարունակում էր իր էքսպերիմենտը:

Փորձի ավարտին նա կշռում էր 190 ֆունտ, ինչը հավասար է 86,2 կգ:

Այսինքն, շարունակելով ապրել իր սովորական առօրյայով և ընդամենը սկսելով օգտագործել այս ըմպելիքը, այս մարդը 1 ամսում ավելացրեց 10 կգ: 

Հարցազրույցներից մեկի ժամանակ Ջորջը նշել է, որ նա նպատակ ուներ կրկին անգամ մարդկանց հիշեցնել, որ նրանք ամեն օր հսկայական չափաբաժիններով շաքարավազ են օգտագործում:

Որպեսզի պատկերացնեք, թե որքան շաքարավազ են պարունակում հայտնի խմիչքները, բավական է դիտել այս լուսանկարը:

 

Նյութի աղբյուրը՝ YerevanNews.am