Եթե էլեկտրականության թանկացման մեջ կարելի է դրական մի բան տեսնել, ապա միայն այն, որ դա կօգնի խթանել էներգախնայումը։
Այս մասին E5P ծրագրի գործարկմանը նվիրված սեմինարի ժամանակ հայտարարել է ՀՀ էներգետիկայի փոխնախարար Հայկ Հարությունյանը։
Լսում ես ու ապշահար լինում... Ժողովրդին դրել են անելանելի դրության մեջ՝ վաստակում են քիչ, ծախսում՝ շատ... Մեր հասարակության իրական պատկերն է՝ անքուն, սոված, հիվանդ, աղքատ:
Ու հիմա էլ ոտքի են կանգնել ու փարատում են, սփոփում.... մի հատ էլ մեջբերում անելով «Չկա չարիք՝ առանց բարիք».... Բա դուք տարիներ շարունակ գրփեցիք ժողովրդին, այ չարիքներ ջան, մի անգամ ականատես չեղանք ձեր բարիքին...
Հայ երիտասարդությունը փոխանակ իր տարիները վայելի՝ օրերով ցույցեր է անում՝ իր վաղվա գոյության հույսը պահելու համար, ո՞րն է այստեղ բարիքը:
Ձեզանից բան չի պակասի, դուք և՛ կվառեք, և՛ կվայելեք, ա՛յ հարց է, թե որքան ընտանիքների կրկին ուղեկից կդառնա 90-ականները...


