Ռուսական որոշ ԶԼՄ-ներ հրապարակել են պլաստիկ վիրաբույժների սենսացիոն հայտարարությունը` Ալլա Պուգաչովայի անհավանական նիհարելու մասին:
Փորձագետների կարծիքով 63 ամյա պրիմադոննան այսքան կարճ ժամանակահատվածում չէր կարող կորցնել 25 կիլոգրամ` հնդկացորեն ուտելու շնորհիվ: Նրան օգնել են նիհարել պլաստիկ վիրաբույժները` վճարված 5 միլիոն ռուբլու դիմաց,-գրում է armstar.am:
Պուգաչովայի արտաքինը վերջերս անընդհատ քննարկվում է: Անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ նրա դեմքին արված ներարկումները հակառակ արդյունք են տվել և երիտասարդացնելու փոխարեն այլանդակել այն: