«Ռադիո Վանի» բլոգային հարթակում Մարինա Գալոյանը գրել է , որ «Երևան Սիթի» սուպերմարկետից գնել է խեցգետին, որը պարզվել է նեխած է եղել:

Մարինա Գալոյանը պատմում է, որ «Երևան Սիթի» սուպերմարկետից խեցգետին է գնել, հասնելով տուն փորձել է հանել դրանք տուփից, սակայն գարշահոտություն է զգացել և տեսել է, որ դրանք նեխած են եղել:

«Ամենասարսափելին այն էր, որ խեցգետնի վրա այսօրվա արտադրության պիտակ էր: Եփած խեցգետինը չի կարելի մեկ օրից ավել պահել: «Երևան Սիթի»-ի կայքում գտա թեժ գծի հեռախոսահամար և փորձեցի զանգահարել նրանց, սակայն անօգուտ էր»,-իր գրառման մեջ գրել է Մարինան:

«Դադարեցրեք թունավորելը սեփական ազգին, պարոն Ալեքսանյան»,-գրում է Մարինան և հավելում, թե հետաքրքիր է, ինչպես կարձագանքեր Սամվել Ալեքսանյանը, եթե իր սեղանին տեսներ նեխած, թունավոր, գարշահոտ սննդամթերք: