Ազերիական ԶԼՄ-ի տարածած այն տեղեկությունը,ըստ որի Բաքվի «օլիմպիադայում» ջահակիրներից մեկը պետք է լինի Ադրբեջանի ժողովրդական դերասանուհի Իլհամա Գուլիևան՝ սարսափեցրել է շատերին։ Նույինսկ իշխանությունների կողմից հովանավորվող կայքերն են քննադատել Ի.Ալիևի ճաշակը, որը ցանկանում է իրենց «ԳԱՆՁԻՆ» ցուցադրել Մոնակոյի իշխան Ալբեր II-ին, ՌԴ նախագահ՝ Վ.Պուտինին, կամ «եղբայր»` Ռ.Էրդողանին։ Նրբաճաշակ և Եվրոպաներում եղած ազերի լրագրողները կգերադասեին, որ իրենց «գեղեցկուհուն» ունկընդրեն միայն սև և սպիտակ ոչխարները, քանի որ հետամնաց «եվրոպացիները» կարող է ՍԽԱԼ հասկանան ազերիներին։
Սակայն Ի.Ալիևը գերադասել է ջահակրի դերում տեսնել իր սիրելի «կլկլացնող Ջոկոնդային» և թքած ունի բոլորի ճաշակի ու կարծիքի վրա։ Տառապելով «նարցիս» հիվանդությամբ՝ Ի.Ալիևը չէր կարող անտարբեր անցնել Իլհամուհու անվան կողքից։ Թող բոլորն իմանան, որ եթե կա Իլհամ, ապա կա և Իլհամուհի։ Համոզված եմ, որ Բաքվի «օլիմպիադան» պատմության մեջ կմտնի ոչ թե իր մարզական և ոչ մարզական ռեկորդներով, այլ Իլհամա Գուլիևայի բացահայտումով համաշխարհայինՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ առաջ։ Բոլորը թող տեսնեն, թե ինչ հրաշքներ կան Ադրբեջանում։
Հ.Գ. Ես զարմանում եմ մեր արևելյան հարևանների վրա, որ «Եվրատեսիլների» վրա ծախսում են միլիոնավոր դոլլարներ։ Ինչո՞վ է պակաս Իլհամուհի Գուլիեվան ասենք ֆիննական «Լորդի» ռոք-խմբից (2006 թ.«Եվրատեսիլ»-ի հաղթող), որոնք հայտնի են իրենց «սարսափ»-դիմակներով կամ Pertti Kurikan Nimipaivat-ի խբից, որի բոլոր անդամները տառապում են դաունի համախտանիշով։ Նրան ուղարկելով՝ պաշտոնական Բաքուն և՛ գումար կխնայի,և՛ 100%-ով իր հաղթանակը կապահովի, և՛ կգովազդի Ադրբեջանը։ Իսկ որպեսզի մերոնք էլ զմայլվեն Բաքվի շպարապատված «Նեֆերտիտի»-ով կտեղադրեմ մի քանի լուսանկար, որոնք համեմատաբար ավելի հաջողված են։
Գագիկ Համբարյան