Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության վերջին՝ 28-րդ տուրի հանդիպումները կկայանան մայիսի 30-ին։
Սակայն դեռ վերջին տուրից առաջ էլ հայտնի են բոլոր մրցանակակիրների անունները․ երկրի չեմպիոնի կոչումը նվաճել է Երևանի «Փյունիկը», արծաթե մեդալակիրը Երևանի «Ուլիսն» է, իսկ բրոնզե մեդալակիրը՝ Գյումրիի «Շիրակը»:
ՀՖՖ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ առաջնության մրցանակակիր թիմերի պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա վերջին տուրի՝ «Ուլիս» - «Շիրակ» հանդիպումից անմիջապես հետո՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզդաշտում
Մուտքն ազատ է: