«Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության կայանից «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժին ահազանգ էր ստացվել, որ Երեւան-Սամարա չվերթի մի ուղեւորուհու մոտ փամփուշտ է հայտնաբերվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված չվերթի ուղեւորուհի՝ 26-ամյա Անուշ Չ.-ի ուղեբեռի զննության ժամանակ հայտնաբերվել է գնդացրի 7.62 մմ տրամաչափի 1 փամփուշտ:

Անուշ Չ.-ն օդանավակայանի հատուկ զննման գոտուց բերման է ենթարկվել գծային բաժին:

Կատարվում է հետաքննություն: