Այսօր՝ ԼՂՀ Գերագույն դատարանը դռնբաց դատական նիստում, վճռաբեկության կարգով քննության առնելով անցած տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Դիլհամ Ասքերովի և Շահբազ Գուլիևի դատապաշտպաններ՝ Էրիկ Բեգլարյանի և Արկադի Իսրայելյանի վճռաբեկ բողոքները, վճռել է ուժի մեջ թողնել ԼՂՀ Վերաքննիչ դատարանի 2015 թվականի մարտի 10-ի որոշումը:

Դատական նիստը վարում էին դատավորներ Արսեն Հայրապետյանը և Գայանե Գրիգորյանը՝ Վոլոդյա Հովսեփյանի նախագահությամբ, ով հրապարակելով Գերագույն դատարանի վճիռը նշեց, որ որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից,վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: