«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Այն հանգամանքը, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից Հայաստանի ողջ իշխանական համակարգն է սնվում` մեծ ու փոքր պաշտոնյաներով, վաղուց հայտնի իրողություն է: Սակայն էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման շուրջ բարձրացած վերջին աղմուկն իր հետ նորանոր բացահայտումներ է բերում: «ժողովուրդ»-ն անդրադարձել է ՀԷՑ-ի կողմից աստղաբաշխական վարձավճարով «Էկթրաք սերվիս» ՍՊԸ-ից ավտոմեքենաներ վարձելու պատմությանը: Այս ընկերությունը թանկարժեք ավտոմեքենաներ է վարձակալությամբ տվել ՀԷՑ-ին՝ մեկ պայմանագրով որպես ավտոմեքենաների վարձ ՀԷՑ-ից ստանալով ավելի քան 259 մլն դրամ:
«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ այս ընկերության սեփականատեր և տնօրեն Գեղամ Կարապետյանը, ոչ ավել և ոչ պակաս, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի հարազատ «բաջանաղն» է: Կարծում ենք՝ մեկնաբանություններն ավելորդ են»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: