Այսօր՝ մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը համոզմունք հայտնեց, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձը բեմադրված չի եղել: Մահափորձի դեպքով հարուցված քրեական գործով նախաքննություն է ընթանում ու այս պահին ոչինչ ավել ասել չի կարող:
Հնչեց նաև հարց, թե ինչպե՞ս է հնարավոր, արձակել 20 կրակոց, սակայն ոչ ոք չտուժի, ոստիկանապետը պատասխանեց, որ նման բան հնարավոր է:
Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ հենց ինքը՝ Սուրիկ Խաչատրյանը ինքն իր վրա կրակելու մասին ասել էր. «Շատերը նման կարծիք չունեն, մի քանի թափթփուկ նման կարծիք ունի, ոչ մի նորմալ մարդ նման կարծիք չունի»: