Այսօր տեղի ունեցած ասուլիսին՝ Փաստաբան Հայկ Ալումյանը մինչ կներկայացներ Բուդաղյանների գործի ընթացքը, անդրադարձավ նաև Սյունիքում տեղի ունեցող նոր գործընթացներին, բայց ոչ որպես Բուդաղյանների փաստաբան՝ շեշտելով, որ իրենք գործի հետագա ընթացքը տեսնում են անկախ այս հաջորդող դեպքերից:
Նա ասաց, որ որոշ մարդկանց համար անմեղության կանխավարկածը փոխարինվել է անպատժելիության կանխավարկածով:
«Ինչ-որ տեղ այս իրադարձությունները կանխատեսելի էին, երբ Սյունիքում երկու երիտասարդի ծեծը տեղի ունեցավ, ոչ թե որ Տիգրան Խաչատրյանի մասնակցությունն էր կանխատեսելի, այլ այն, որ անպատժելիության մթնոլորտը պարարտ հող է ստեղծում հետագա հանցագործությունների համար, իսկ որ դա կա բոլորս ենք տեսնում»,- ասաց նա և հայտարարեց, թե Սյունիքում հաճախ ենք տեսնելու նման դեպքեր, մինչև այն ժամանակ, երբ մեղավորները կենթարկվեն քրեական պատասխանատվության: