Քիչ առաջ ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում ավարտվեց Հայաստանի և Լիտվայի մինչև 19 տարեկանների հավաքականների միջև ընկերական հանդիպումը: Մեր հավաքականը հաղթեց 1:0 հաշվով:
Միակ գոլը հանդիպման 51-րդ րոպեին խփեց Էդգար Մովսիսյանը:
Շնորհավորում ենք մեր երիտասարդներին այս նշանակալից օրով հաղթելու կապակցությամբ։