Մարմնի հոտը կախված է ո՛չ միայն անձնական հիգիենայից, այլ նաեւ մարդու սննդակարգից: Ահա մի քանի մթերք, որոնք կարող են մարմնի տհաճ հոտ առաջացնել:

Կարմիր միս

Բուսակերները շատ ավելի լավ են բուրում, քանի մսի սիրահարները, նշում են չեխ հետազոտողները: Դեռեւս 2006 թվականին նրանք փոքրիկ փորձարկում են իրականացրել, որի շրջանակներում քրտինքի նմուշներ են վերցրել բուսակերներից եւ մսի սիրահարներից: Այնուհետեւ նրանք խնդրել են մի խումբ կանանց առանձնացնել ամենավատ հոտերը: Պարզվեց, որ բուսակերների հոտը ավելի դուրեկան էր կանանց համար:

Համեմունքներ

Մի շարք համեմունքների հոտը, որոնց թվում են կարին ու կումինը, կարող է մի քանի օր շարունակ մնալ Ձեր մաշկի վրա: Նմանատիպ հատկանիշներ ունի նաեւ չամանը, որով Հայաստանում մշակում են բաստուրման:

Ծծմբով հարուստ բանջարեղեն

Սովորաբար ծծմբով հարուստ բանջարեղենը՝ օրինակ, բրոկոլին ու կաղամբը, կարող են մաքրել օրգանիզմը տոկսիններից եւ կանցերոգեն բջիջներից: Սակայն հենց դրանք են պատասխանատու մարմնի տհաճ հոտի համար, որը հիշեցնում է փտած հավկիթի հոտ:

Սխտոր

Սխտոր կերած մարդիկ սովորաբար շարունակում են երկար ժամանակ բուրել դրանով: Ընդ որում՝ դրա հոտը մնում է մարմնի վրա: Բանն այն է, որ սխտորում պարունակվող նյութերը փոխակերպվում են մեր օրգանիզմում այլ նյութերի, որոնք ակտիվացնում են քրտինքի հետ մանրէների փոխազդեցությունը:

Ծնեբեկ

Ծնեբեկը բավականին անվնաս մթերք է թվում, սակայն դրանում ծծմբի պարունակության արդյունքում այն մեզի տհաճ հոտ է առաջացնում:

Վրեժ Հովսեփյան