Սիրիայից, Նիգերիայից և Սոմալից վերջին երկու տարիներին մեծ թիվով փախստականներ փորձել են Միջերկրականի հարավային ափերից հասնել հյուսիսային ափեր՝ Եվրոպական երկրներ, փախչելով պատերազմական իրավիճակից, անապահովությունից և ավելի բարվոք վիճակի որոնման միտումով։

Իտալիայի եզերքում կառավարությունը փրկել է 741 փախստականների։

ՄԱԿ-ի փոխանցմամբ վերջին երկու տարիներին 60000 փախստականներ են եղել, նրանցից 1800-ը զոհվել է Միջերկրականի ջրերում, որոնցից 60 տոկոսը 2015-ին է զոհվել, իսկ 40 տոկոսը՝ 2014-ին։