Մայիսի 29-ը ՄԱԿ-ը հռչակել է որպես Խաղաղապահների միջազգային օր: Այսօր նշվում է նաև Հայաստանի խաղաղապահ ուժերի կազմավորման տարեդարձը:
Տոնի կապակցությամբ մայիսի 29-ին ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադում կազմակերպվել էր հանդիսավոր միջոցառում: Շնորհավորելով ներկաներին մասնագիտական տոնի առթիվ` Խաղաղապահ բրիգադի հրամանատար« գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը նկատեց «որ լրացավ նաև զորամասին մարտական դրոշ հանձնելու հինգերորդ տարեդարձը։
Անդրադառնալով ներկայումս Աֆղանստանում« Կոսովոյում« և Լիբանանում իրականացվող առաքելություններին հայ խաղաղապահների մասնակցությանը՝ Արթուր Սիմոնյանն ընդգծեց« որ վերջերս Լիբանան կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության անդամներն ականատեսն են եղել, թե այդ տարածաշրջանում իրականացվող առաքելության շրջանակում հայ խաղաղապահների ընդգրկումն ինչ ոգևորություն «խանդավառություն և անթաքույց հպարտության զգացումներ են հարուցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների շրջանում£ Արթուր Սիմոնյանը նաև հորդորեց խաղաղապահներին անել ամեն հնարավորըª արհեստավարժությունը և միջազգային ասպարեզում ձեռք բերված համբավն առավել բարձրացնելու և ամրապնդելու համար:
Հանդիսավոր միջոցառման շրջանակում մի խումբ խաղաղապահներ բարեխիղճ և օրինակելի ծառայության համար ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի հրամանատարի հրամաններով պարգևատրվեցին գերատեսչական մեդալներով« պատվոգգրերով և շնորհակալագրերով։
Խաղաղապահ ուժերի միջազգային օրվա կապակցությամբ անցկացվող միջոցառումը եզրափակվեց համերգային ծրագրով։