Նռան օգտակար հատկությունները բոլորին են հայտնի: Այն օժտված է ոչ միայն յուրահատուկ համով, այլև բուժիչ հատկություններով:
Նուռը հիանալի միջոց է գլխացավի, նյարդերի հանգստացման համար: Այն նաև կարգավորում է հորմոնային համակարգը:
Նռան հյութը նաև օգտակար է շաքարախտով հիվանդների համար: Հյութը պակասեցնում է արյան մեջ եղած շաքարի պաշարը:
Այն նաև լավ միջոց է բերանում առկա մանրէների հեռացման համար: Կանխարգելում է նաև բորբոքումները:
Այն մարդիկ, ովքեր ունեն ճնշման խնդիր, օգտագործելով նռան հատիկներ կամ հյութ, կարող են ապահովել նորմալ ճնշում:
Նռան հատիկները հիպերտոնիկների համար իսկական պարգև են, դրանք նվազեցնում են երակային ճնշումը և օրգանիզմի վրա կողմնակի ազդեցություններ չեն թողնում:
Նուռը նաև ունի հակաճիճվային հատկություն: Պատրաստված թուրմի օգտագործումը կկանգարգելի ճիճվի առկայությունը օրգանիզմում: