Մայիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելեց Երևանի ԱՅԲ կրթահամալիր։ Նախարարին ուղեկցում էին ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը և ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, Վարդան Ավետիսյանը։
Կրթահամալիրի բակում աշակերտները հյուրերին դիմավորեցին ռազմական պարերի ցուցադրությամբ, որից հետո Սեյրան Օհանյանը ԱՅԲ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Մեսրոպ քահանա Արամյանի և կրթահամալիրի գործադիր տնօրեն Արամ Փախչանյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց դպրոցում։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ցուցադրվեցին դպրոցի սաների ձեռքի աշխատանքները, այդ թվում՝ հենց դպրոցում ստեղծված ռոբոտները։ Կրթահամալիրի տնօրինությունը նախարարին ներկայացրեց նաև ԱՅԲ-ի առաջիկա պլանները, այն է՝ դպրոցին կից եկեղեցու, մանկապարտեզի և սպորտկենտրոնի կառուցումը։
Այնուհետև հյուրերը դպրոցի աշակերտական և ուսուցչական անձնակազմի հետ մեկտեղվեցին դահլիճում, որտեղ ներկաներին ողջունեց Տեր Մեսրոպը՝ խոսելով ազգային բանակի դերի և նշանակության մասին։ Դպրոցի երգչախմբի ելույթներից հետո իր ողջույնի խոսքն ասաց նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Նախարարը խոսեց տարբեր կառույցների և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության մասին, առանձնացնելով կրթության և գիտության նախարարության հետ ծավալած համատեղ գործունեությունը, որը միտված է բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը։ Մատաղ սերնդին ազգային հայրենասիրական ոգով դաստիարակելու գործում ունեցած ներդրման, ինչպես նաև Հանրապետության օրվա առթիվ Սեյրան Օհանյանը ԱՅԲ կրթահամալիրի տնօրինությանը, ուսուցիչներին և աշակերտներին խրախուսեց գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով։ Միջոցառման ավարտին նախարարը պատասխանեց աշակերտների տարաբնույթ հարցերին:



 
										
										 
										
										 
										
										 
													 
													 
													 
													 
													 
													 
													 
											






 
		 
								 Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
										Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
				 
								 
								 
								 Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
										Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					