Երեկ մայիսի 29-ին, նորակոչիկ զինվորը մահացել է սրընթաց զարգացող քաղցկեղից: Այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: 

«Զինվորը մահացել է հիվանդությունից՝ չարորակ ուռուցք: Հիվանդությունը բացահատվել է ծառայության ժամանակ»,- ասաց նա:

Պարոն Հովհաննիսյանը նաև նշեց, որ մինչ այդ անցած ստուգման արդյունքում նմանատիպ հիվանդություն չի բացահատվել: 

Ըստ լուրերի՝ մահացած զինծառայողը Արարատի մարզի Նորամարգ գյուղի բնակիչ ազգությամբ եզդի 19-ամյա Խդր Սարոյանն է: