Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչն այս տարի անցկացվեց Բարսելոնայի «Նոու Կամպ» ստադիոնում, որտեղ «Բարսելոնան» հյուրընկալելով Բիլբաոյի «Աթլետիկին»,   հաղթեց 1:3 հաշվով:

Կատալոնական ակումբից դուբլի հեղինակ դարձավ արգենտինացի ռմբարկու Լիոնել Մեսին, մեկ անգամ էլ աչքի ընկավ բրազիլացի հարձակվող Նեյմարը, իսկ բասկերը հեղինակության գոլը խփեցին վերջնամասում:

Գոլերը․

Ինակի Ուիլյամս (80)  – Լեոնել Մեսի (20,74), Նեյմար (36)

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Լուիս Էնրիկեի թիմը դարձել է նաեւ Իսպանիայի չեմպիոն, ինչպես նաեւ դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ հունիսի 6-ին Բեռլինում մրցելու է Թուրինի «Յուվենտուսի» հետ:

Թուրինցիները եւս այս տարի դարձել են Իտալիայի չեմպիոն ու գավաթակիր: