Գավաթի խաղարկության եզրափակչում Լորան Բլանի թիմը նվազագույն հաշվով հաղթեց ֆրանսիական Լիգա 2-ի ներկայացուցիչ «Օսերին»:

Խաղի միակ գոլը երկրորդ խաղակեսում խփեց ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին:

 

«ՊՍԺ-ն» նախորդ անգամ Ֆրանսիայի գավաթակիր դարձել էր 2010-ին: Այս մրցաշրջանում փարիզցիները դարձել են նաեւ Ֆրանսիայի չեմպիոն եւ Ֆրանսիական լիգայի գավաթակիր: