Թուրքիայում սկսվել են Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի «Կովկասյան արծիվ» հատուկ նշանակության ջոկատների զորավարժությունները, հաղորդում է РИА Новости-ն՝ հղվելով թուրքական գլխավոր շտաբի հաղորդագրությանը։
«Մայիսի 31-ից մինչև հունիսի 10-ը Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Թուրքիայի տարածքում։ Զորավարժությունների նպատակն է զարգացնել համագործակցությունը, համակարգումը և բարեկամական հարաբերությունները նշված երկրների զինված ուժերի միջև»,- նշվում է գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ։
Թուրքիայից մասնակցում է հատուկ նշանակության ստորաբաժանում, 2 ուղղաթիռ, մեկ ինքնաթիռ, Վրաստանից և Ադրբեջանից զորավարժություններին մասնակցում է մեկական հատուկ նշանակության ստորաբաժանում։