Խուրման, եթե նախկինում օգտագործում էին անապատներում՝ որպես մշակույթի զարգացման միջոց, այժմ դրա օգտագործումը ընդլայնվել է, կիրառում են նաև՝ որպես դեղամիջոց:
Խուրման օգտակար է փորկապության համար: Ընդամենը անհրաժեշտ է խուրմայի հատիկներին ավելացնել ջուր: Ստացված հեղուկը պետք է խմել՝ օրական մեկ անգամ: Արդյունքը զգալի կլինի:
Փորկապությունից զատ, խուրման նաև բուժիչ է լուծի դեպքում: Կրկին խուրմայի հատիկներին ջուր պետք է ավելացնել և վերջում՝ բրնձի շիլա: Սա նույնպես օրական մեկ անգամ պետք է ուտել:
Ուժեղ հազի ժամանակ ստեղծված խորխից ազատվելու համար պետք է խուրմայի հատիկները ջրի մեջ եռացնել և ստացված հեղուկը տաք վիճակում խմել: