Ըստ արժեքի՝ իրերը բաժանվում են երեք հիմնական խմբի՝ թանկ, միջին և էժան: Այս կանոնը կիրառելի է ապրանքների գրեթե բոլոր կատեգորիաների նկատմամբ: Այս ֆոտոշարքում ներկայացնում ենք իրեր, որոնք, ըստ էության, օգտագործվում են ամեն օր, սակայն որոշ արտադրողներ որոշել են դրանք դարձնել պերճանքի առարկաներ, իսկ որոշ իրեր պարզապես ունեն աստղաբաշխական արժեք միայն այն պատճառով, որ պատկանել են ինչ-որ հայտնի մարդու:
1. «Theodent» ատամի մածուկ - մոտ 100 դոլար, ըստ արտադրողերի այն պարունակում է հատուկ նյութ, որը ստեղծում է ատամների համար կրկնակի պաշտպանիչ շերտ:
2. Ոսկե հաց - մոտ 150 դոլար, սա հասարակ հաց է, որը, սակայն, «ոսկյա» են դարձնում ուտելի ոսկու փոքրիկ շերտերը:
3. «SIM2 3D GLASSES PREMIUM» ակնոց - ավելի քան 1200 դոլար, պարզապես եռաչափ ակնոց:
4. Ապուր՝ «ծիծեռնակի բնից» - շուրջ 2000 դոլար է կգ-ի համար: Կան թռչնի տեսակներ, որոնք բույն են պատրաստում սեփական թքից, հենց այդ բներն ՝ հավաքում են և պատրաստում ապուր:
5. «Iriver Astell&Kern PSF11 Layla» ականջակալներ՝ մոտ 3000 դոլար, դրանք պատրաստված են կարբոնից և տիտանից և, արտադրողների համոզմամբ, շատ հարմար են:
6.«Charlotte Thomas Bespoke» անկողնու սպիտակեղեն՝ մոտ10 000 դոլար, պատրաստվում է միայն ձեռքով և հատուկ պատվերով մերինոս տեսակի ոչխարի բրդից, որը շատ փափուկ է և նուրբ: Օգտագործվում է նաև հնդկական մետաքս և եգիպտական բամբակ:
7. «Berluti» ֆիրմայի կոշիկներ - մոտ 25 000 դոլար, սակայն գինն այնքան էլ հստակ չէ, քանի որ այն կախված է օգտագործվող նյութերից, դիզայնից և այլն, պատրաստվում է մոտ 5 ամսվա ընթացքում:
8. « Nesmuk» ֆիրմայի խոհանոցային դանակ - մոտ 38 000 դոլար, պատրաստված է արծաթից և ադամանդներից, սիկ կտրող մասը՝ բարձր որակի ածխածնային մետաղից: Հավաքածուն իր մեջ ներառում է նաև սրելու գործիք և փայտե դիզայներական տուփ:
9. «Billionaire Couture» հովանոց - մոտ 50 000 դոլար, տղամարդկանց համար նախատեսված այս հովանոցը պատրաստված է անջրանցիկ կոկորդիոսի կաշվից, որևէ թանկարժեք քարով այն զարդարված չէ:
10. «Damien Hirst "Butterfly" Trek Madone» հեծանիվ, որն արժե մոտ 500 000 դոլար: Հեծանիվի դիզայնի համար օգտագործել են 100-ավոր թիթեռներ, որոնց թևերն ամրացված են հեծանիվի հանգույցներին: