Ոլոռը շատերին հայտնի է՝ որպես աղցաններում օգտագործվող մթերք: Սակայն ոչ բոլորը կիմանան նրա բուժիչ հատկությունների մասին:

Այն օգտակար է չիբանի լավացման համար: Անհրաժեշտ է ոլոռի ալյուրը խառնել եռացրած ջրին, ստացվածը լցնել թանզիվի վրա և կապել վերքին:

Ոլոռը օգտակար է նաև կապտուկների համար: Ընդամենը պետք է սերմը տրորել կապել վերքին:

Գլխացավը անցկացնելու համար անհրաժեշտ է խմել ոլոռի ալյուր՝ 100 գ ջրի հետ: Այդպես կրկնել օրական 3 անգամ:

Ոլոռը օգտակար է նաև գլխամաշկի, մազաթափության համար: Պետք է այն եռացնել ջրի հետ, քսել մազարմատներին, այդպես թողել 30-40 րոպե և լվալ: